ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԶԼՄ-ների հավատարմագրում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
ՆԱԽԱՐԱՐ 

 Հ Ր Ա Մ Ա Ն 

 18 հոկտեմբերի 2013 թ. № 218 - Ա/1 
ք. Երևան 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ 
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ 
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 


Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 333-Ն որոշումը՝ հրամայում եմ՝ 
1)Հաստատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը՝ համաձայն հավելվածի: 
2)Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետին՝ սույն կարգը հաստատվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, կազմակերպել գրանցամատյանի վարման և լրագրողների հավատարմագրման գործընթացը: 
3) Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարին: 

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ՅՈՒ. ՎԱՐԴԱՆՅԱՆ 

 Հավելված 
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի 
2013 թ. հոկտեմբերի _18_ -ի № 218 - Ա/1 հրամանի 

 Կ Ա Ր Գ 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում (այսուհետ` նախարարություն) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` նախարարությունում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովելու նախարարության գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծելու բարենպաստ պայմաններ: 
2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան: Հավատարմագրված լրագրողի գործունեությունը նախարարության տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով` խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան: 
3. Նախարարությունը` 
ա) Որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն: 
բ) Հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ: 
գ) Լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ: 
դ) Հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է պետական մարմնի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետ` նախարարության միջոցառումներ): Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում պետական մարմինը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար: 
4. Նախարարությունը ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր պետական մարմնի գործունեության արդյունքների մասին: Դա կարող է իրականացվել ամփոփագիրը նախարարության էլեկտրոնային կայքում տեղադրելու միջոցով: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ըստ անհրաժեշտության իր գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիսում` նախարարությունում հավատարմագրված լրագրող ների մասնակցությամբ: 
5.Նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է նախարարի կողմից նշանակած անձը և (կամ) համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` նախարարության պատասխանատու): 
6. Նախարարության գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` նշելով` 
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն). 
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում). 
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները). 
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են): 
7.Նախարարությունը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան: Լրագրողին (լրագրողների) հավատարմագրելու համար լրատվական գործունեության իրականացնողի դիմումը ստացվելուց հետո այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապա տասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմա գրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ: 
8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով: 
9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրող երկու օպերատոր: 
10.Նախարարությունը սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողին հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:
11.Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները, կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը, կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 13-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը: 
12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է նախարարության (ք. Երևան, Աբովյան 9) անցագրային կետ: Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո: 
13.Նախարարությունը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե` 
ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով. 
բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ. 
գ) նա տարածել է պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով. 
դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը. 
ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը: 
զ) եթե ավարտվել է նրա հավատարմագրման ժամկետը: Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով: Նախարարության պատասխանատուն լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին: 
14.Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը: 
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեց ման հիմք է համարվում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը: 
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` նախարարությունում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը: 


 ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Մ. ԱՆԱՆՅԱՆ