Երիտասարդություն


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքը երիտասարդական քաղաքականության ոլորտում միտված է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 14-ի N 798 որոշմամբ հաստատված "Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի" դրույթների, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 39 նիստի արձանագրության 21-րդ կետով հաստատված ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության կատարումն ապահովող 2009-2012 թվականների գործողությունների ծրագրի և միջոցառումների իրականացմանը` ՀՀ կառավարության գործունեության ծրագրին համահունչ: Պետական երիտասարդական քաղաքականությունն ունի ռազմավարական նշանակություն և հանդիսանում է պետության կարևորագույն գործառույթներից մեկը, որը կոչված է Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային զարգացումն ապահովելու նպատակով ստեղծելու իրավական, տնտեսական և կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ՝ ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվության խորը գիտակցում ունեցող երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:

Պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտներ են հանդիսանում`
Հայաստանի Հանրապետության 16-30 տարեկան քաղաքացիները.
16-30 տարեկան օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձիք՝ այն չափով, որքանով նրանց Հայաստանի տարածքում գտնվելն իր հետ բերում է համապատասխան պետական մարմինների պարտավորություններ.
Հայաստանում գրանցված հասարակական այն կազմակերպությունները, որոնց անդամների տարիքային սահմանը չի անցնում 30 տարեկանից կամ որոնք զբաղված են մինև 30 տարեկան քաղաքացիների շրջանում տարվող աշխատանքներով,
Երիտասարդ ընտանիքները, այն պայմանով, որ ամուսիններից մեկի տարիքը չգերազանցի 30-ի սահմանը:

Այս քաղաքականության իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում երիտասարդական քաղաքականության նորմատիվ փաստաթղթերի մշակման, մարզային կենտրոնների գործունեության ակտիվացման, նրանց կառավարման խորհուրդների ձևավորման (հասարակական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ, ակտիվ երիտասարդներ), մարզերում երիտասարդական հասարակական կազմակերպությունների տվյալների բազայի պահպանման և թարմացման, ուղղությամբ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մշակվում և իրականացվում են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության կատարումն ապահովող 2009-2012 թվականների գործողությունների ծրագրի գերակայություններից բխող ծրագրեր:

ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2008-2012 թթ. գերակայություններն են`

* Երիտասարդների` իրենց ձգտումներին, ընդունակություններին ու կարողություններին 
   համապատասխան որակյալ կրթություն    ստանալու հնարավորության ապահովում
* Զբաղվածություն և աշխատատեղերի ստեղծում, կրթություն ստանալու հնարավորության ապահովում
* Երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում
* Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում, հոգևոր- մշակութային, 
   հայրենասիրական դաստիարակություն

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված և իրականացվող կարևորագույն ծրագրերն են.

* "Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան" պետական նպատակային ծրագիր
* Հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի 
   համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման և մրցութային ընտրության համակարգի 
   ներդրում և իրականացում
* Երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանն 
   ուղղված ծրագրերի մշակում և իրականացում
* "Մշակույթների երկխոսություն" երիտասարդական փառատոն
* Երիտասարդների գիտատեխնիկական և գիտահետազոտական նախագծերի ամենամյա մրցույթ
* Միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների
   մշակում,
* Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ
Մեր հասցեն՝ ՀՀ, Երևան 0001, Աբովյան փ. 9    Հեռ.՝ +374 (10) 546933     Էլ–փոստ՝ info@msy.am
Կայքի նախագծումը և պատրաստումը Web Design Studio