ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բյուջետային ֆինանսավորման և ծրագրերի համակարգման վարչություն

Վարչության պետ՝ Անի Թադևոսյան
(+37411) 527907

Վարչությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է նախարարության կողմից սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում քաղաքականության վերլուծությունների, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրումը, ռազմավարության, հայեցակարգերի ու նպատակային ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը:

Վարչության կառուցվածքում ներառված են հետևյալ 2 բաժինները՝

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԻՆ 
Բաժնի պետ ՝  Աիդա Մարգարյան
(+37411) 527907 

ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲԱԺԻՆ
Բաժնի պետի ժ/պ՝  Մարգարիտա Պողոսյան
(+37411) 527907

Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝
1. Մշակել (կամ մասնակցել մշակման ընթացքին) ՀՀ Նախագահի կարգադրությունների, վարչապետի և կառավարության որոշումների նախագծերը,
 
2. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների և ,Ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի կողմից տրամադրվող բոլոր անհրաժեշտ ծրագրային տեղեկատվությունների և սկզբնական հաշվարկների հիման վրա` եռամյա միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտը և տարեկան բյուջետային հայտը վերլուծել, մշակել, կազմել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (կամ այլ գերատեսչություն),

3. Նախարարության տարեկան ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ քաղաքականության փոփոխման կարիքը առաջանալու դեպքերում` հանձնարարականը վերլուծել, առաջարկություններ ներկայացնել, միջծրագրային և միջհոդվածային վերաբաշխուման հայտերը պատրաստել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

4. Նախարարության կարիքների համար տարեկան գնման համար առաջարկվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անփոփ անվանացանկը կազմել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

5. Նախարարության տարեկան ծրագրերի ընթացիկ ֆինանսավորման ապահովման և չպլանավորված ֆինանսավորման ապահովման աշխատանքներն իրականացնել, Նախարարության համակարգի տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքները կազմակերպել և ապահովել,

6. Նախարարության տարեկան ծրագրերի գանձապետական ծախսերի նախահաշիվների, ժամանակացույցերի, համակարգի կազմակերպությունների (պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների) պայմանագրերի քաղվածքները կազմել, համապատասխան էլեկտրոնային ծրագրով մուտքագրել, ամսական կամ ընթացիկ ֆինանսավորման վերլուծություն, հաշվարկում,  ամսական, ինչպես նաև ընթացիկ ֆինանսավորման հայտերը պատրաստել և հաստատմանը ներկայացնել,

7. Նախարարության  ապարատի և ենթակա ՊՈԱԿ-ների գնման գործընթացը կազմակերպել (հրավերքների կազմում, հրապարակում, մրցույթների անցկացում, պայմանագրերի կնքում), համապատասխան էլեկտրոնային ծրագրով գնման պայմանագրերը և պայմանագրերի քաղվածքները  ներմուծել,

8. Նախարարության և համակարգի աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի վերաբերյալ վիճակագրական հաշվառումը վարել և ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները մշակել, կազմել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական ծառայություն,

9. Նախարարության, ,Ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի և ենթակա ՊՈԱԿ-ների գնման գործընթացի հաշվետվությունները և հայտարարությունները հրապարակել admin.gnumner.am կայքում, կնքված գնման պայմանագրերի վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն ներկայացնել ,Գնումների աջակցման կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպություն,

10. Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների եռամսյակային և տարեկան ծրագրային ցուցանիշներին վերաբերող հաշվետվություններն ընդունել, ամփոփել և կազմել,

11. Սպորտի և երիտասարդության ոլորտի զարգացման ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների մոնիտորինգի իրականացման համար անհրաժեշտ տվյալների բազայի և հաշվետվության ձևերը մշակել, սպորտի և երիտասարդության բնագավառում իրականացվող ծրագրերի և առանձին միջոցառումների  մոնիտորինգը կազմակերպել և իրականացնել,

12. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունները կազմել և ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ  կառավարություն: