ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժնի պետի ժ/պ, տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու՝  Աստղիկ Մարտիրոսյան
(+37411) 546933 

Բաժինը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականության և հանրային իրազեկման աշխատանքները: 

Բաժնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են ՝
1.Ապահովել Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքէջի տեղեկատվական սպասարկումը,
2.ապահովել ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրությունների, հրապարակումների և այլ տեղեկությունների ուսումնասիրման կազմակերպումը և իրականացումը, ու ըստ անհրաժեշտության՝ դրանց արձագանքը,
3.կազմակերպել Նախարարի, Նախարարության պաշտոնատար անձանց հարցազրույցները, մամուլի ասուլիսները, ճեպազրույցները, հայտարարությունները ԶԼՄ-ների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,
4.կազմակերպել Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տեղեկատվության տրամադրում ԶԼՄ-ներին,
5.Նախարարության գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր և անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը, 
6.տարվա ընթացքում սահմանված կարգով և ժամկետում Նախարարությունում լրագրողներ հավատարմագրել,
7.յուրաքանչյուր ամսվա վերջում նախարարի մոտ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն և ապահովել քաղաքացիների հետ աշխատանքի արդյունավետ կապեր, 
8.լուսաբանել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2013-2017 թվականների ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին կառավարության որոշման իրագործումը,
9.կազմակերպել և իրականացնել Նախարարության գործունեության ոլորտին առնչվող վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի, այդ թվում ԶԼՄ-ներով հրապարակված նյութերի համակարգված արխիվացում: 

Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատուն ՝
1.Ապահովում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվություն տնօրինողի պարտականությունների իրականացումը,
2.տեղեկատվություն փնտրողին մատչելի ձևով բացատրում է տեղեկության տրամադրման կարգը, պայմանները և ձևերը,
3.մշակում է ստացված հարցումների վիճակագրական և ամփոփ տվյալները: