ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն

Վարչության պետ՝ Նարինե Շահբազյան
(+37410) 528400 

Վարչության կողմից իրականացվում է սպորտի բարձրագույն նվաճումների պետական քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանումը, բարձրագույն սպորտի բնագավառում քաղաքականության վերլուծությունը, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրումը, ռազմավարության, հայեցակարգերի ու բարձրագույն սպորտի զարգացման պետական, հանրապետական նպատակային ծրագրերի մշակումը, բարձրագույն սպորտի բնագավառում գիտամեթոդական ու հետազոտական աշխատանքների իրականացման, գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերի համադասման ապահովումը:

Վարչության կառուցվածքում ներառված են հետևյալ 2 բաժինները՝

ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ՝  Սամվել Հարությունյան  
(+37411) 529979

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ՝  Լյովա Վարդանյան
(+37411) 526995

Վարչության հիմնական  խնդիրներն ու գործառույթներն են՝ 
1. Աջակցել աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և միջազգային մրցաշարերի մասնակցության նախապատրաստման աշխատանքներին և ՀՀ առաջնությունների անցկացմանը, Հանրապետությունում օլիմպիական շարժման գործընթացին, օլիմպիական խաղերի նախապատրաստման աշխատանքներին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստման ու վերապատրաստման աշխատանքներին,
2. վարել բարձրագույն սպորտի ոլորտի աշխատանքների վիճակագրական հաշվառումը, վերլուծել ծառայությունների շուկան բարձրագույն սպորտի բնագավառում, կազմակերպել իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը,
3. բնագավառի վաստակաշատ անձանց ներկայացնել պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին՝ մարզական կոչումների և կարգերի շնորհման, բնագավառի ակտիվիստներին և կազմակերպություններին՝ մեդալներով, դիպլոմներով և մրցանակներով պարգևատրման,
4. օրենքով սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում, մասնակցել ՀՀ միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքներին, համագործակցել միջազգային (նաև սփյուռքի) սպորտային կազմակերպությունների աշխատանքներին,
5. ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների (մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ, ակումբներ և այլն) հետ համատեղ իրականացնել բարձրակարգ մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի մշակումը և ներդրումը, նպաստել օլիմպիական մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի անդամների բժկակենսաբանական, հոգեբանական, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպմանը,
6. Համադասել մարզական օլիմպիական մարզաձևերի մարզական կազմակերպությունների (մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ, ակումբներ և այլն) աշխատանքները, ամփոփել և գնահատել ներկայացված ընթացիկ և տարեկան մարզական գործունեության ծրագրի կատարման արդյունավետությունը,
7. Ուսումնասիրել և պարբերաբար վերլուծել մարզաձևերի կազմակերպությունների (մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ, ակումբներ և այլն) իրականացվող աշխատանքները, մշակել առաջարկություններ գործունեության հետագա ծրագրերի բարելավման վերաբերյալ, տալ ցուցումներ բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ,
8. Իրականացնել օլիմպիական մարզաձևերի հասարակական կազմակերպությունների (ֆեդերացիաներ, ակումբներ և այլն) կողմից կազմակերպվող և անցկացվող սպորտային միջոցառումների ընթացքի և անցկացման որակի հսկողություն,
9. Ապահովել անհրաժեշտ տեղեկատվություն Միջազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային հակադոպինգային գործակալության կողմից արգելված դեղամիջոցների և խթանիչների մասին,
10. Մասնակցել մարզիկ-զինակոչներին Բանակի կենտրոնական մարզական ակումբ զորակոչելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելուն: