ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քարտուղարություն

Քարտուղարության պետ՝ Նունե Պետրոսյան
(+37411) 526529

Քարտուղարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է նախարարությունում ստացված պաշտոնական ու ոչ պաշտոնական թղթակցության ընդունումը, գրանցումը, պահպանումը և արխիվացումը, խորհրդակցությունների արձանագրման աշխատանքները, հանձնարարականների կատարման վերահսկողությունը, նախարարությունում ստեղծված թղթակցության սրբագրման ու խմբագրման աշխատանքները, ելից փաստաթղթերի առաքման ապահովումը։

Քարտուղարությունում ներառված են հետևյալ 2 բաժինները՝

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ՝  Լիլիթ Մովսեսյան
(+37411) 526529

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետի ժ/պ՝  Լիլիանա Մարգարյան 
(+37411) 529928

Քարտուղարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են ՝
1. Մուտքագրել ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները, արձանագրությունները,
2. մուտքագրել ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց ենթակա և զանազան այլ կազմակերպությունների, ԱՊՀ անդամ պետությունների, արտասահմանյան պետությունների  գրությունները, քաղաքացիների  դիմումները, բողոքները, առաջարկությունները,
3. մուտքագրել Նախարարության աշխատակազմի և համակարգի աշխատակիցների զեկուցագրերը, տեղեկանքները, հաշվետվությունները և  դիմումները, իրականացնել Նախարարության  փաստաթղթերի պահպանումը և արխիվային գործընթացը: 
4. արձանագրել և հաշվառել Նախարարի, նախարարության աշխատակազմի ղեկավարի խորհրդակցությունները, նիստերը, պատրաստել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի և աշխատակազմի ղեկավարի ոչ կադրային հրամանների նախագծերը, հաշվառել հրամանները,  
5. իրականացնել Աշխատակազմի  հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, տեխնիկական միջոցների և տրանսպորտային միջոցների հետ կապված աշխատանքները,
6. ապահովել ՀՀ կառավարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի հանձնարարականների, ՀՀ այլ պետական մարմիններից ստացված ժամկետային գրությունների կատարման նկատմամբ ամենօրյա և շաբաթական վերահսկողություն՝ էլեկտրոնային և թղթային ամփոփագրերի միջոցով, 
7. գրանցել Նախարարի, աշխատակազմի ղեկավարի և նախարարի տեղակալների կողմից ստորագրվող ելքի փաստաթղթերը “Mulberry” ծրագրով և առաքել էլեկտրոնային եղանակով, անհրաժեշտության դեպքում նաև ձևաթղթերի վրա՝ թղթային տարբերակով: Իրականացնել սուրհանդակային ծառայության հետ կատարվող աշխատանքները, ապահովել ելից և այլ փաստաթղթերի առաքումը փոստով, էլեկտրոնային փոստով կամ հարկ եղած դեպքում՝ առձեռն,
8. սրբագրել Նախարարությունում ստեղծված իրավական ակտերը, ելից և այլ փաստաթղթերի նախագծերը, խմբագրել էլեկտրոնային “Mulberry” ծրագրով, ներքին էլեկտրոնային ցանցով և թղթային եղանակով,
9. ուսումնասիրել ՀՀ կառավարության հիմնական նիստի, ՀՀ նախարարական սոցիալական կոմիտեի նիստի, ՀՀ տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստի, ՀՀ մշտական գործող պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի, ՀՀ մշտապես գործող ֆինանսատնտեսական կոմիտեի նիստերի օրակարգերը և, ըստ անհրաժեշտության, պատրաստել Նախարարի զեկույցը, 
10. վերահսկողություն սահմանել Աշխատակազմի գործավարության աշխատանքների իրականացման նկատմամբ, ըստ անհրաժեշտության պատրաստել ելքի գրություններ և այլ փաստաթղթեր, կազմել մարզական և այլ տեղեկատու ցանկեր, դրանք շարունակաբար ճշգրտել և թարմացնել: