ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ

Պատմություն 

Հայտնի է, որ Հին Հայաստանում անցկացվել են Նավասարդյան խաղերը և, որ Օլիմպուսի /Հունաստան/ խաղերին մասնակցած առաջին հայը եղել է Տրդատ առաջին թագավորը, որը ավելի քան 2000 տարի առաջ հանդես է եկել քառաձի մարտակարգ վազքերում: Հայտնի է նաև, որ առաջին հայ օլիմպիոննիկ-հաղթանակակիրները եղել են Հայաստանի թագավոր, ըմբշամարտիկ Տրդատը /մ.թ. 281/ և բռնցքամարտիկ Վարազդատը /մ.թ. 385/: Արդի ժամանակներում Օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայերը եղել են թեթև աթլետ Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրեյանը, որոնք եղել են Թուրքիայի թիմի միակ անդամները 1912թ. Ստոկհոլմում կայացած 5-րդ օլիմպիադայի խաղերում: Հետաքրքիր է , որ նրանց մասնակցության շարժառիթը եղել է օտար լծի տակ տառապող հայ ժողովրդի մասին աշխարհին հիշեցնելու ձգտումը: Երեք տարի անց Օսմանյան Թուրքիայի իշխանավորները Արևմտյան Հայաստանի և Հարավային Կովկասի տարածքներում կազմակերպեցին հայերի Ցեղասպանությունը, որը 1915-1923թթ. խլեց մեր 1.5 միլիոն հայրենակիցների կյանքեր: Նրանք, որոնց հաջողվեց փրկվել ցեղասպանությունից, սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ: Այսպես է առաջացել Հայ Սփյուռքը, որն ապրում է աշխարհի 100 երկրներում և կազմում է հայ ժողովրդի ընդհանուր թվի 2/3րդ-ը: Տարբեր հայ համայնքների մասնակցությամբ մարզական խաղերի անցկացման գաղափարը մասամբ իրականացվել է Սփյուռքի հայկական մարզական կազմակերպությունների կողմից, մասնավորապես Հայ Բարեգործական Ընդհանուր Միության /ՀԲԸՄ/ կողմից, Հայ Մարմնակրթության Միության /ՀՄԸՄ/ կողմից և Հայ Մարմնամարզական Միության /ՀՄՄ/ կողմից:Սակայն, նույնիսկ նրանց կողմից կազմակերպած միջմայրցամաքային խաղերը ընդգրկում էին հայկական Սփյուռքի միայն մի մասը, քանի որ դրանցում մասնակցում էին միայն վերը նշված կազմակերպությունների անդամները: բացի այդ, այս խաղերում չէին մասնակցում ոչ Հայաստանի, ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ոչ էլ Ռուսաստանի ու նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծաթիվ հայ համայնքների մարզիկները:

Ահա թե ինչպես առաջացան Համահայկական խաղերը

Համայն հայության համար իսկական համընդհանուր խաղերի անցկացման գաղափարն առաջին անգամ հղացավ երիտասարդ, այն ժամանակ դեռևս խորհրդային դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարյանի մտքում, երբ 1965թ նա գտնվում էր գործուղման մեջ Բրազզավիլում` Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքում և պատրաստվում էր ընդունել Առաջին Համաաֆրիկյան Խաղերի մասնակիցներին: Սակայն Խորհրդային ժամանակներում Համահայկական խաղերի անցկացման գաղափարը Մոսկվայի կողմից որակավորվում էր որպես «անթույլատրելի նացիոնալիստական» և գաղափարակիրը ստիպված էր վերադառնալ այդ մտքին միայն 1991թ., երբ նախկին ԿՍՀՄ-ի փլուզման արդյունքում Հայաստանը կրկին ձեռք բերեց իր պետականությունը: Լինելով 1995թ. Փարիզում Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից անցկացվող համաշխարհային խաղերի հյուրը, Աշոտ Մելիք-Շահնազարյանը առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարեց Համահայկական մարզական խաղեր ստեղծելու իր մտադրության մասին և ղարաբաղցուն բնորոշ համառությամբ սկսեց այդ գաղափարը կյանքի կոչել: 
Շուտով խորհրդային ժամանակներում Սփյուռքի հետ ոչ մի կապ չունեցող նախկին խորհրդային դիվանագետը արտասահմանում գտավ շատ համախոհներ: Համայն հայության համար ընդհանուր մարզական խաղեր կազմակերպելու գաղափարը և ապագա Համաշխարհային Կոմիտեի «Միասնություն սպորտի միջոցով» կարգախոսը ջերմորեն ընդունվեցին և աջակցություն ցուցաբերեցին տարբեր տարիքների և մասնագիոտությունների տեր մարդիկ. Հրանտ Բարդակչյանը Տորոնտոյից, Ալբերտ Բոյաջյանը Լոս Անգելեսից, Հրաչ Մանուկյանը Նիկոսիայից /բոլորն էլ ՀԲԸՄ-ից/, Հրաչ Սիսերյանը Փարիզից և Հրաչ Դեր Սարկիսյանը Մոնրեալից / երկուսն էլ Հոմենեթմենից/, Սարքիս Սարքիսյանը Բեյրութից և Ժակ Հայրաբեդյանը Փարիզից /երկուսն էլ Հոմենմենից/ և շատ ուրիշներ: Համաշխարհային կոմիտեի անդամ և խաղերի հիմնական հովանավոր դարձավ Կահիրեից Վարտ Ալեքսանյանը: Կարևոր հովանավորներից է նաև Հակոբ Կիրմիզյանը Բուխարեստից, ինչպես նաև Ժան Մաքսյանը Հոնգ Կոնգից: Վարտ Ալեքսանյանը և Հակոբ Կիրմիզյանը մնացին որպես և երկրորդ և երրորդ խաղերի հավատարիմ հովանավորներ:
1997թ. ապրիլի 30-ին Սփյուռքի հայկական ավանդական միությունների, ինչպես նաև Հայ Մշակութային «Արարատ» /Իրան/ կազմակերպության աջակցությամբ Երևանում կայացավ հիմնադիր ժողով, որտեղ ստեղծվեց Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեն /ՀԽՀԿ/: Այն դարձավ աշխարհում առաջին համահայկական կառույցը` ստեղծված հասարակական հիմունքներով, իսկական ժողովրդավարական ճանապարհով, հասարակ մարդկանց նախաձեռնությամբ: Կոմիտեի անդամներ դարձան կառավարական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից և ԼՂՀ-ից, ինչպես նաև Իրանի, Արգենտինայի, Թուրքիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Չինաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և այլ երկրների հայ համայնքներից: ՀԽՀԿ առաջին նախագահ ընտրվեց Աշոտ Մելիք-Շահնազարյանը: Նա նաև դարձավ նոր կազմակերպության գերբի, գավաթի, մեդալների և համարյա բոլոր մյուս աքսեսուարների հեղինակը, ինչպես նաև Համահայկական խաղերի պաշտոնական հիմնի և հրաժեշտի երգի հեղինակը: Աքսեսուարների դիզայնը կատարվել է Աիդա Խաչատրյանի կողմից, որը նաև ՀԽՀԿ –ի գործադիր տնօրեն Լուսինե Խաչատրյանի հետ դարձել է ծրագրում ընդգրկված բոլոր սպորտաձևերի պատկերագրերի հեղինակը: ՀԽՀԿ-ն այսօր հեղինակավոր հասարակական կազմակերպություն է, որը համագործակցում է Միջազգային Օլիմպիական Կոմիտեի, Յունեսկոյի, Եվրոպայի Խորհրդի, Ֆեյր Փլեյի համաշխարհային եվրոպական շարժման, այլ միջազգային սպորտային ատյանների հետ և իր ներդրումն է կատարում Հայաստանի սպորտի զարգացման գործում: Համաշխարհային Կոմիտեն պաշտոնապես գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, ունի իրավաբանական կարգավիճակ, կանոնադրություն, կանոնակարգ, ղեկավար մարմիններ և պարբերաբար անցկացնում է իր ժողովները Հայաստանում ու Արտասահմանում: 2002թ ՀԽՀԿ-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ նախագահ է ընտրվել ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար` Վարդան Օսկանյանը: 2008թ. սեպտեմբերին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ է ընտրվել Արմեն Գրիգորյանը:

www.panarmeniangames.am
Մեր հասցեն՝ ՀՀ, Երևան 0001, Աբովյան փ. 9    Հեռ.՝ +374 (10) 546933     Էլ–փոստ՝ info@msy.am
Կայքի նախագծումը և պատրաստումը Web Design Studio