ՕԼԻՄՊԻԱԿԱՆ


Ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը վերելք ապրեցին Հայաստանի առաջին Հանրապետությունում /1918-1920/, ինչը շարունակվեց Խորհրդային տարիներին եւ շարունակվում է նաեւ ներկայումս: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հետագա զարգացման համար որոշիչ դեր խաղաց 1990թ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրումը, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվեց 1993 թվականին: 2004 թվականից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը: 

Գագիկ Ծառուկյան 
Ծնվել է 1956 թ. նոյեմբերի 25-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում:
1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ: 1996 թ. բազկամարտի աշխարհի եւ 1998 թ. Եվրոպայի չեմպիոն: Պարգեւատրվել է "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" շքանշանով (2002թ.) եւ Մովսես Խորենացու մեդալով (2003թ.): 1989-1990թթ. եղել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ճարտարագետ, 1990-1992 թթ.` "Արմենիա" ընկերության գործադիր տնօրեն: 1992 թվականից ծավալել է ագարակատիրական եւ ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր եւ կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն (Աբովյանի տարածաշրջան, գ. Առինջ): 1995-ից մի շարք ձեռնարկություններից (1996 թ.՝ Աբովյանի "Կոտայք" գարեջրի, 1997 թ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարաններ, Երեւանի քիմիադեղագործական ֆիրմա, 1997-1998թթ.՝ կահույքի խանութների "MEK" ցանց, 1998 թ.՝ "Ավիասերվիս" բաժնետիրական ընկերություն, "Զվարթնոց" օդանավակայանի "Ավիասնունդ"ձեռնարկություն, 1999-2002 թթ.՝ "Մուլտի Լեոն" բենզագազալցակայանների ցանց, 2002 թ.՝ "Մուլտի Սթոուն"քարի արդյունաբերական մշակման ընկերություն, "Արարատ" կոնյակի, գինու, օղու կոմբինատ, 2003 թ.՝ Արարատի ցեմենտի գործարան) կազմված "Մուլտի Գրուպ" բազմաճյուղ կոնցեռնի նախագահն է: 2003թ. մայիսի 25-ից ԱԺ պատգամավոր է:
2004թ. փետրվարին ընտրվել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:
2005թ. "HiTech" ամսագիրը Գ. Ծառուկյանին շնորհել է Ադամանդե Աստղ, իսկ 2006թ. Միջազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի կողմից պարգեւատրվել է Պատվո շքանշանով:
Ամուսնացած է, ունի վեց երեխա: 

www.armnoc.am
Մեր հասցեն՝ ՀՀ, Երևան 0001, Աբովյան փ. 9    Հեռ.՝ +374 (10) 546933     Էլ–փոստ՝ info@msy.am
Կայքի նախագծումը և պատրաստումը Web Design Studio