ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն

10 հունիս 2019
2019 թվականի հունիսի 1-8-ը Ֆիջիի Սուվա քաղաքում ավարտվել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի առաջնության հաղթող է դարձել +109 կգ քաշային Վարազդատ Լալայանը: 

Ծանրամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի ավագ մարզիչն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը:
Ետ գնալ