ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորում կանցկացվի ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը

13 հունիս 2017
2017 թվականի հունիսի 20-ին ժամը 11.00-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում կանցկացվի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի երրորդ` եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության 10 մարզերում և Արցախի Հանրապետությունում մրցույթի նախորդ փուլում հաղթած նախադպրոցական հաստատությունները: 

Եզրափակիչ փուլում մրցանակային՝ 1-ին, 2-րդ և 3-րդ, տեղերը գրաված հաստատությունները կարժանանան ՀՀ Նախագահի վկայագրերի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերի, կպարգևատրվեն մեդալներով և գավաթներով: 

Նշենք, որ եզրափակչին մասնակցող բոլոր հաստատությունները կստանան մարզագույք, իսկ երեխաները՝ մարզահագուստ:
Ետ գնալ