ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վաղը Վանաձորում կկայանա «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը

24 մայիս 2018
Մայիսի 25-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում կկայանա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը: 

Մրցույթին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության 12 հաստատությունների թիմերը, որոնք կազմավորվել են մրցույթի առաջին փուլի արդյունքների հիման վրա: Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերին կհանձնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրեր, շնորհակալագրեր, մարզագույք, գավաթներ և մեդալներ: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի բոլոր մասնակից երեխաների համար նախապատրաստել է մարզահագուստներ: Մարզագույքով կպարգևատրվեն նաև 4-12-րդ տեղերը գրաված հաստատությունների թիմերը:
Ետ գնալ