ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վաղը Ծաղկաձորում կմեկնարկի «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը

27 օգոստոս 2018
Վաղը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կմեկնարկի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որին կմասնակցեն ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Մարզիկները կմրցեն շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: 

Մրցումների փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ ժամը 11.00-ին: Հաղթողներին և մրցանակակիրներին կհանձնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր, մեդալներ և դրամական մրցանակներ, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին՝ գավաթներ և շնորհակալագրեր:
Ետ գնալ