ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտային օր՝ «Առաջնորդություն-հաջողության բանալի» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող երիտասարդների համար

05 հոկտեմբեր 2018
«Առաջնորդություն-հաջողության բանալի» (Leadership-Key to Success) ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած երիտասարդների համար հոկտեմբերի 6-ը կլինի սպորտային: 

Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում (նախկին «Միկա» մարզադահլիճ) տեղի կունենա 6 երկրներից (Նիդեռլանդներ, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան) Երևան ժամանած երիտասարդների հանդիպումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ, որին կմասնակցեն նաև Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, աշխարհի չեմպիոններ, ծանրորդ Նազիկ Ավդալյանը, ըմբիշ Վաղինակ Գալուստյանը և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Նույն վայրում տեղի կունենա ճանաչողական հանդիպում Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի անդամների հետ, կկազմակերպվեն համատեղ մարզական խաղեր և բացօթյա մարզումներ: 

Սպորտային օրվա նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ զարգացնելու թիմային աշխատանքի հմտությունները, համագործակցելու կարողությունները և լինել ֆիզիկապես ավելի ակտիվ: 

Ծրագիրն իրականացնում է «Պայծառ ապագա» հիմնադրամը՝ Եվրամիության հետ համատեղ: 

Ծրագրի նպատակն է՝
• զարգացնել արդյունավետ հաղորդակցվելու հմտությունները և կարողությունները, 
• նպաստել և զարգացնել առաջնորդների ստեղծագործական մտածողությունը, 
• նպաստել առողջ ապրելակերպի ամրապնդմանը՝ տարբեր խաղերի և մարզումների օգնությամբ, 
• բարձրացնել իրազեկվածությունը և խրախուսել հավասարությունը, 
• ոգեշնչել երիտասարդներին՝ լինելու առաջնորդ և դրական փոփոխություններ կատարելու իրենց ապագայում։
Ետ գնալ