ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սպիտակում անցկացվել է հայկական կոխ ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունը

12 հունիս 2018
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անցկացվել է հայկական կոխ ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունը՝ Երևանի, Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության հավաքական թիմերի շուրջ 80 մարզիկների մասնակցությամբ: 

Ըստ քաշային կարգերի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնության 2018 թվականի չեմպիոններ են դարձել Սուրեն Մելքոնյանը (55 կգ), Արթուր Մանուկյանը (60 կգ), Արտյոմ Ղազարյանը (66 կգ), Սամվել Սարգսյանը (73 կգ), Դավիթ Գրիգորյանը (81 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Միքայել Շահնազարյանը (100 կգ) և Արման Մանուկյանը (100+ կգ): 

Առաջնությանը ներկա է գտնվել և հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: 

Առաջնության արդյունքներով ձևավորված ՀՀ հավաքական թիմը մեր երկիրը կներկայացնի այս տարի անցկացվելիք ԱՊՀ երկրների ազգային մարզաձևերի փառատոնում:
Ետ գնալ