ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա կիրակի՝ ապրիլի 15-ին

13 ապրիլ 2018
Կիրակի օրը՝ ապրիլի 15-ին` ժամը 17.00-ին, Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում (Ալ. Մանուկյան 1) տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Մրցումները կմեկնարկեն նույն օրը՝ ժամը 09.00-ից: Առաջնությունը կտևի 5 մրցութային օր՝ ապրիլի 15-ից 19-ը, որին կմասնակցի եվրոպական 32 երկրների շուրջ 300 սուսերամարտիկ: Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, Լիլիթ Էվոյանը, Ինեսա Բաբախանովան, Նաիրա Համազասպյանը, Էդուարդ Օվիկյանը, Վահագն Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Աբրահամ Սարգսյանը և ճկասուսերակիրներ Անահիտ Ալոյանը, Հասմիկ Աղաբաբյանը, Արփինե Աթոյանը, Սեդա Գևորգյանը, Մայքլ Հովհաննիսյանը, Արմեն Դալլաքյանը, Պարգև Ստեփանյանը, Հենրիկ Բալիկյանը: 

Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի «Արարատ» հյուրանոցում (Գր. Լուսավորչի 7) տեղի կունենա ասուլիս՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի և սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Պոզդնյակովի մասնակցությամբ:
Ետ գնալ