ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սլավիկ Գալստյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

07 մարտ 2019
Մարտի 4-10-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբիշ Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել է արծաթե մեդալակիր: 

Հունա-հռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել Նորայր Հախոյան (55 կգ), Արմեն Մելիքյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ) Հրանտ Կալաչյան (72 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ) կազմով: 

Վաղվանից մրցելույթներն են սկսելու ազատ ոճի ըմբիշները: Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու են Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ)։
Ետ գնալ