ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շարունակվում են մասնավոր ներդրումները սպորտի ոլորտում

31 հունվար 2018
Շարունակվում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրումները սպորտի ոլորտում։ Նրա միջոցներով Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր և ժամանակակից մարզահամալիր՝ նախատեսված ինչպես հենակետային, այնպես էլ մյուս մարզաձևերի համար: 

Համալիրի նախագիծը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն արդեն քննարկել է մարզաձևերի մասնագետների հետ: 

Նոր մարզահամալիրը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային և խաղային մարզաձևերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, ատլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50 x 25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների համար: Համալիրում կգործի վերականգնողական կենտրոնը, ինչպես նաև լաբորատորիան՝ մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու և դոպինգ ստուգումներ անցկացնելու համար: 

Մարզահամալիրի կառուցման ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամ:
Ետ գնալ