ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեղանի թենիսի մասսայական մրցաշար՝ առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումների շրջանակում

12 հունիս 2017
«Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կայացել է սեղանի թենիսի մասսայական մրցաշար, որին մասնակցել են տարբեր տարիքի ու մասնագիտության մոտ 40 մասնակից: Մրցաշարի նպատակն էր տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր մարդկանց բերել դեպի սպորտ, նաև մասսայականացնել սեղանի թենիս մարզաձևն ու մարդկանց մեջ քարոզել առողջ ապրելակերպի գաղափարը: 

Կանայք և տղամարդիկ նախ մրցել են խմբային փուլով, ապա խմբերում առաջին և երկրոդ տեղերը գրաված մասնակիցները ուժերն են չափել եզրափակիչ փուլում, որտեղ էլ օլիմպիական մրցակարգով որոշվել են հաղթողներն ու մրցանակակիրները: 

Կանանց մեջ հաղթող է դարձել Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության վարչության աշխատակից Արշալույս Գասպարյանը, 2-րդը՝ Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանն էր, իսկ կանանց լավագույն եռյակը եզրափակել է Շուշան Սիմոնյանը: Տղամարդկանցից ուժեղագույնը Վահե Սիմոնյանն էր: 2-րդ մրցանակին արժանացել է Անդրանիկ Թորոսյանը, իսկ 3-րդին՝ Սամվել Ջինանյանը: 

Նշենք, որ հաղթողներն ու մրցանակակիրները «Գոլդս ջիմ» ֆիտնես կենտրոնի կողմից ստացել են ֆիտնես կենտրոնից օգտվելու քարտեր՝ նախատեսված 2 անձի համար:
Ետ գնալ