ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարը մասնակցել է Գագիկ Ծառուկյանի կողմից ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամների ընդունելությանը

03 օգոստոս 2018
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիկներին և նրանց մարզիչներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը: 

Միլանում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ նախարար Վահրադյանը միացել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքներին՝ ուղղված թե՛ մարզիկներին և թե՛ մարզիչներին՝ մաղթելով նրանց շարունակել քրտնաջան աշխատանքը՝ մարզական ձեռքբերումները պահպանելու և ավելի մեծ նվաճումներ ունենալու համար:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ մարզիկներն առանձին վարժություններով նվաճել են 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե, իսկ երկամարտի արդյունքներով՝ 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:
Ետ գնալ