ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հանդիպել է Հայաստանում Կանադայի Քվեբեկ նահանգի կառավարության պատվիրակության ներկայացուցիչների հետ

11 հուլիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հուլիսի 10-ին հանդիպել է Կանադայի Քվեբեկ նահանգի կառավարության պատվիրակության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում հյուրընկալվող Ֆրանկաֆոնյայի գագաթաժողովին երիտասարդությանը ներգրավելու համար նախատեսվող միջոցառումների կազմակերպման հարցերը:

Նախարարի տեղակալը հետաքրքվածություն է հայտնել՝ ուսումնասիրելու Քվեբեկ նահանգի երիտասարդական քաղաքականությունը և դրա իրագործման միջոցները, ինչը կարող է հիմք դառնալ երկու երկրների միջև հետագա երկարաժամկետ համագործակցության համար: 

Քվեբեկ նահանգի կառավարության պատվիրակությունը ներկայացրել է Քվեբեկ նահանգում իրականացվող երիտասարդական պետական քաղաքականության ուղղությունները և ռազմավարությունը՝ մասնավորապես միջազգային փորձի փոխանակմանը, կամավորությանը, երիտասարդների զբաղվածությանը և իրագործվող ծրագրերին վերաբերող հարցեր: 

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց հետագա երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն:
Ետ գնալ