ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն առաջարկություն է ներկայացրել չեղարկել 2018 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթը

27 օգոստոս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար տեղակալ Քրիստինե Ասատրյանը նախարար Լևոն Վահրադյանին առաջարկություն է ներկայացրել չեղարկել 2018 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթը, քանի որ այն չի համապատասխանում ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգին (այսուհետ` N 1937-Ն): 

Պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի առցանց համակարգը ներդրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 2010 թվականի հունիսի 19-ի N 6 որոշմամբ, ինչի լիազորությունը Խորհուրդն ըստ կանոնադրության չունի (5-րդ կետի 3-րդ ենթակետ) և այդ որոշումը չի համախատասխանում ավելի բարձր իրավական ուժ ունեցող N 1937-Ն որոշմանը։ N 1937-Ն որոշումամբ ՀՀ վարչապետին կից խորհուրդներին, ՀՀ նախարարություններին և պետական այլ գերատեսչություններին դրամաշնորհների տրամադրման սեփական կարգ սահմանելու լիազորություն սահմանված չէ։
Ետ գնալ