ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի ցավակցական ուղերձը Ռաֆայել Թորոյանի մահվան կապակցությամբ

19 հոկտեմբեր 2018
Ցավով տեղեկացա հայկական սպորտի երախտավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանի մահվան մասին: Վերջին տարիներին պարոն Թորոյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենն էր և ինչպես միշտ՝ իր ողջ գիտելիքները և մասնագիտական հմտությունները անմնացորդ ներդնում էր հայկական սպորտի զարգացման գործում: 

Ցավակցում եմ Ռաֆայել Թորայանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բարեկամներին և բոլորի հետ կիսում նրանց վիշտը:
Ետ գնալ