ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել Մասիսի տարածաշրջանի ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ խաղին և պարգևատրման արարողությանը

15 նոյեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել Մասիսի տարածաշրջանի ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ խաղին և պարգևատրման արարողությանը: 

Մրցաշարին, որը կազմակերպել են AFFA և Մասիսի զարգացման հիմնադրամները, մասնակցել են Մասիսի տարածաշրջանի 12 թիմեր: Եզրափակչում առաջնության հաղթողի կոչման համար պայքարող «Դաշտավան»-«Դարակերտ» թիմերի հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով՝ հօգուտ «Դաշտավանի»: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն արժանացել են դրամական պարգևների՝ 1-ին տեղը՝ 2.000.000 դրամի, 2-րդ տեղը՝ 1.000.000 դրամի և 3-րդ տեղը՝ 500.000 դրամի: 

Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Հովտաշատ» թիմի դարպասապահ Նազար Գևորգյանը, լավագույն ռմբարկու՝ «Դարակերտ» թիմի հարձակվող Վլադիմիր Ուլուխանյանը, լավագույն խաղացող՝ Մասիսի «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստ Անդրանիկ Հակոբյանը: 

Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, AFFA հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, Մասիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, անվանի մարզիկներ, հյուրեր:
Ետ գնալ