ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները

15 ապրիլ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկել են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները՝ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ Գաբրիել Ղազարյանը խոսել է գործող օրենքի և ՀՀ նոր սահմանադրության անհամապատասխանությունների մասին, որոնց բացառման նպատակով մշակվել է օրենքի նախագիծը: «Փոփոխությունները իրավական կարգավորումների հնարավորություն կտան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում գործող կազմակերպություններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց: Սա ժամանակի հրամայականն է, և ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ և գործուն մասնակցությունը»,- ասել է Գ. Ղազարյանը: 

Քննարկման մասնակիցները խոսել են օրենքի նախագծով սահմանված բազմաթիվ դրույթների, դրանց նպատակահարմարության և ընդհակառակը՝ վիճահարույց լինելու մասին: Գաբրիել Ղազարյանն առաջարկել է բոլոր առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել նախարարություն՝ հաջորդ քննարկումն ավելի կառուցողական կազմակերպելու համար: 

Նշենք, որ գործող օրենքն ընդունվել է 2001 թվականին:
Ետ գնալ