ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարզական միջոցառում է անցկացվել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում

27 հուլիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր ««Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» ՀԿ-ում անցկացվել է զանգվածային մարզական միջոցառում: 

Կենտրոնի 45 սաներն իրենց ուժերն են չափել եռամարտում՝ վազք 30 մ, տեղից հեռացատկ և թենիսի գնդակի նետում: 

Հաղթողներին հանձնվել են մեդալներ և նախարարության կողմից սահմանված հավաստագրեր: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից միջոցառման մասնակիցները ստացել են խրախուսական մրցանակներ:
Ետ գնալ