ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարզա-մշակութային միջոցառում՝ նվիրված Երևանի 2800-ամյակին և ֆրանկաֆոնիայի երևանյան գագաթաժողովին

05 հոկտեմբեր 2018
Հայաստանի ազգային կանոէի ֆեդերացիան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ հոկտեմբերի 6-ին և 7-ին կազմակերպում է մարզական-մշակութային միջոցառում՝ նվիրված Երևանի 2800-ամյակին և Երևանում անցկացվելիք ֆրանկաֆոնիայի 17-րդ գագաթաժողովին: 

Միջոցառումը կմեկնարկի առավոտյան ժամը 10.00-ին Երևանի Լիոնի այգու Վարդավառի լճում: Մասնակիցները մրցելու են կանոէ սպրինտ մրցաձևում: Ցուցադրական ելույթներով հանդես կգան մարզաձևի վետերաններ, հաշմանդամություն ունեցող մարզիկներ, երեխաներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ և Վրաստանից հրավիրված մարզիկներ: 

Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
Ետ գնալ