ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 12-ից 14-ը Երևանում կայացել է մարմնամարզության ՀՀ առաջնությունը

14 մարտ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել մարմնամարզության ՀՀ առաջնության պարգևատրման արարողությանը: 

Բազմամարտի արդյունքներով մարմնամարզության 2019 թվականի Հայաստանի Հանրապետության բացարձակ չեմպիոններ են դարձել Արթուր Դավթյանը և Աննա Գրիգորյանը: 

Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել նաև ազատ վարժություն, հենացատկ, զուգափայտերի և պտտաձողի վրա վարժություններում: Նժույգ թափեր վարժությունում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի չեմպիոն է դարձել Հարություն Մերդինյանը, օղակների վրա վարժությունում՝ Արթուր Թովմասյանը: 

Սպորտային մարմնամարզության 2019 թվականի Հայաստանի Հանրապետության աղջիկների բացարձակ չեմպիոն դարձած Աննա Գրիգորյանը ոսկե մեդալներ է նվաճել բոլոր չորս՝ ազատ վարժություն, հենացատկ, տարբեր բարձրյության զուգափայտերի և հավասարակշռության գերանի վրա, վարժություններում:
Ետ գնալ