ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի բոլոր մարզիկները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

22 մարտ 2019
Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող մեր չորս մարզիկներն էլ դուրս են եկել գավաթի խաղարկության եզրափակիչ. օղակների վրա վարժությունում՝ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը, նժույգթափեր վարժությունում՝ Հարություն Մերդինյանը և հենացատկ վարժությունում՝ Արթուր Դավթյանը: 

Դոհայի մրցաշարը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար:
Ետ գնալ