ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երեք մեդալ

25 մարտ 2019
Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երեք մեդալ: 

Օղակների վրա վարժությունում Արթուր Թովմասյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր: Վահագն Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել օղակների վրա վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկում: Մարմնամարզության ՀՀ հավաքականի չորրորդ անդամը՝ Հարություն Մերդինյանը, 5-րդ տեղն է գրավել նժույգ թափեր վարժությունում: 

Հիշեցնենք, որ Դոհայի մրցաշարը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար:
Ետ գնալ