ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր

18 փետրվար 2019
Ստամբուլում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկորդ Լևոն Աղասյանը 16.71 մ արդյունքով դարձել է առաջնության ոսկե մեդալակիր: 

Աթլետիկայի ՀՀ հավաքականի մյուս անդամ Երվանդ Մկրտչյանը 1500 մ վազքում բրոնզե մեդալ է նվաճել: 

Նշենք, որ այս առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Լևոն Աղասյանը (եռացատկ), Արամայիս Սարգսյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (վազք), Էլլադա Ալավերդյանը (վազք), Մարիետա Մինասյանը (ցատկ), Երվանդ Մկրտչյանը (վազք), Արտակ Համբարձումյանը (հեռացատկ), Նարեկ Ղուկասյանը (վազք), Գայանե Չիլոյանը (վազք) և Լիլիթ Հարությունյանը (վազք):
Ետ գնալ