ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կկազմակերպվեն մարզական մասսայական միջոցառումներ՝ նվիրված Առաջին հանրապետության օրվան

22 մայիս 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մայիսի 28-ին Ազատության հրապարակում (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հրապարակ) և Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպի տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ՝ նվիրված Առաջին հանրապետության օրվան: 

Այսօր տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում՝ միջոցառման կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ, որն անցկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը: 

Միջոցառումը կմեկնարկի մայիսի 28-ին՝ ժամը 12.00-ին՝ միաժամանակ Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում: Տեղի կունենա նաև դրոշներով հեծանվավազք՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով: 

Ազատության հրապարակում հանդես կգան ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, հայկական ազգային կոխ ըմբշամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս, սամբո, շախմատ, բազկամարտ և ակրոբատիկա, իսկ Հյուսիսային պողոտայում՝ սուսերամարտ, թաեքվոնդո, ակրոբատիկա, բադմինթոն, ուշու, կարատե մարզաձևերի ներկայացուցիչները:
Ետ գնալ