ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է խուլերի շախմատի ՀՀ 14-րդ առաջնությունը

21 մայիս 2019
Մայիսի 18-ից 20-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է խուլերի շախմատի Հայաստանի Հանրապետության 14-րդ առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ մարզերը և Երևան քաղաքը ներկայացնող 24 խուլ շախմատիստներ: 

Առաջնության հաղթող է դարձել Սարգիս Աթաբեկյանը, 2-րդ տեղը զբաղեցրել է Հակոբ Հակոբյանը, իսկ 3-րդ տեղը՝ Սարո Մելքոնյանը: 

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են ինչպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, այնպես էլ «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության սահմանած դրամական պարգևներով և դիպլոմներով:
Ետ գնալ