ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստան Հանրապետության երիտասարդական առաջնությունը

20 ապրիլ 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում (նախկին «Միկա») կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտ Հայաստան Հանրապետության երիտասարդական առաջնությունը: 

Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել Տիգրան Մինասյանը (55 կգ), Արարատ Մանուչարյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Հովհաննես Հարությունյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ), Ռազմիկ Խաչատրյանը (97 կգ) և Հակոբ Թադևոսյանը (130 կգ): 

Առաջնությանը մասնակցել է շուրջ 150 մարզիկ:
Ետ գնալ