ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի և մրցանակաբաշխության արարողությունը

18 դեկտեմբեր 2018
Դեկտեմբերի 17-ին Երևանի պետական կամերային թատրոնում կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի և մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը: 

Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը տեղեկացրել է, որ ծրագիրն իրականացվում է 2015 թվականից: Նա նշել է, որ «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը գաղափարների մրցույթ է: «Ծրագրի միջոցով ձգտում ենք երիտասարդների շրջանում խրախուսել տարատեսակ նորարարական գաղափարների ծնունդը, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների հետ համագործակցելով՝ փորձում ենք երիտասարդներին մասնակից դարձնել այդ ոլորտների գործունեությանը»,- ասել է նա: 

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 16 հայտերից հաղթող են ճանաչվել 4-ը՝ 4 անվանակարգերում: «Մանկավարժական գիտություններ» անվանակարգում հաղթել է Ավետիք Բասկովչյանի և Վահագն Հարությունյանի «Uniq» («Յունիք») նախագիծը, «Գիտություններ երկրի մասին» անվանակարգում՝ Շահեն Շահինյանի «ELMA» («ԷԼՄԱ») նախագիծը, «Տեխնիկական գիտություններ» անվանակարգում՝ Գայանե Տոնոյանի և Արամ Պետրոսյանի «Տարբեր ամինաթթուներով աղերի նոր դասը՝ որպես հեռանկարային նյութերի աղբյուր» նախագիծը և «Ռազմական գիտություններ» անվանակարգում՝ Արթուր Դավթյանի «Ռոբոտ սահմանապահ» նախագիծը: 

Մրցանակակիրների անունները ներկայացրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը և նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը:
Ետ գնալ