ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

25 մարտ 2019
Մարտի 16-ից 25-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Մարգարյանը (մարզիչ՝ Էդուարդ Ղարիբյան) խառը վազք վարժությունում խոցել է 378 միավոր և մինչև 21 տարեկան երիտասարդների պայքարում դարձել առաջնության փոխչեմպիոն՝ ոսկե մեդալակրին զիջելով 1 միավորով: 

Հիշեցնենք, որ հրաձգության ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Մեր մարզիկները մասնակցել են հրացանով, ատրճանակով և վազող թիրախ վարժություններին:
Ետ գնալ