ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը շեյխա Ֆատիմայի անվան ամենամյա բաց առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր

04 հոկտեմբեր 2018
Եգիպտոսի Կահիրե քաղաքում կայացած շեյխա Ֆատիմայի անվան ամենամյա բաց առաջնությունում Էլմիրա Կարապետյանը օդամղիչ ատրճանակ (10 մ) մրցաձևում հավաքել է 237.2 միավոր և դարձել արծաթե մեդալակիր՝ զիջելով միայն Եգիպտոսը ներկայացնող մարզուհի Աֆաֆ Էլհոդոդին: 

Առաջնությունում Հայաստանը ներկայացնող մյուս մարզուհի Մարիամ Միքայելյանը օդամղիչ հրացան (10 մ) մրցաձևում գրավել է 9-րդ հորիզոնականը: 

Մասնակիցները մրցել են միայն 10 մ, 25 մ և 50 մ հեռավորություններից՝ հրացան, ատրճանակ և սկիտ ձևերում:
Ետ գնալ