ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրաչյա Ռոստոմյանը մարզական կոչումներ է շնորհել և շնորհակալագրեր հանձնել Մ16 տարեկան բասկետբոլի հավաքականի անդամներին և մարզիչներին

02 օգոստոս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով պարգևատրվել բասկետբոլի Մ16 տարեկանների ՀՀ հավաքականի անդամներ Տաթև Գոմցյանը, Քրիստինա Մելիքյանը, Շաքե Պողոսյանը, Էլեն Շահինյանը, Էմմա Մկրտչյանը, Քրիստինա Օհանյանը, Լևոն Վաթյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Աշոտ Հակոբյանը, Հովհաննես Պողոսյանը, Յուրա Հարությունյանը, Միկիա Ավեդիանը, Գևորգ Ղազանչյանը, Դավիթ Քարամյանը, Նիկիտա Գալցևը, Արսեն Առստամյանը, Գևորգ Շահնազարովը: 

Նախարարի մեկ այլ հրամանով Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործում մեծ ներդրում ունենալու համար «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն է արժանացել և համանուն կրծքանշանով պարգևատրվել Մ16 տարեկան աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը: 

Բասկետբոլ մարզաձևի զարգացման ու տարածման գործում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր են ստացել մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը, Արեգ Վաթյանը, Սարգիս Ստեփանյանը, Գևորգ Շահնազարյանը: 

Նախարար Ռոստոմյանը շնորհավորել է ներկաներին Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոններ դառնալու և մարզական կոչումների արժանանալու կապակցությամբ: «Շնորհակալություն եմ հայտնում մարզիկներին և մարզիչներին՝ բոլորիս ուրախության անմոռանալի պահեր պարգևելու համար: Պատանի մարզիկներին մաղթում եմ նորանոր հաղթանակներ թե ՛ սպորտում և թե՛ անձնական կյանքում, իսկ մարզիչներին հայտնում եմ հատուկ շնորհակալությունս՝ կատարած մեծ աշխատանքի համար: Չեմպիոնական ոսկիները այդ աշխատանքի ամենավառ ապացույցներն են»,- ասել է նախարարը: 

Հավաքականների ավագ մարզիչները շնորհակալություն են հայտնել նախարար Ռոստոմյանին, որը՝ որպես Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում բոլոր տարիքային խմբերի հավաքականների մարզումների ընթացքը և աջակցում անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
Ետ գնալ