ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 11-13-ը տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնը

07 հունիս 2019
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն (ՀԱՊԿ) հունիսի 11-13-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում   կազմակերպելու է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնը: 

Փառատոնին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող անձինք` հանրապետության տարբեր մարզերից, որոնք կչափեն իրենց ուժերը անվասայլակներով բասկետբոլ, սեղանի թենիս, ծանրամարտ, բազկամարտ, շախմատ, լող մարզաձևերում: 

Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 13.00-ին, փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը` հունիսի 13-ին՝ ժամը 12.00-ին:
Ետ գնալ