ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 9-ին ֆրանկաֆոն ավանը երիտասարդական էր

10 հոկտեմբեր 2018
Հոկտեմբերի 9-ին ֆրանկաֆոն ավանում տեղի ունեցավ «Ազատ միասին» երիտասարդական շարժման գործիքակազմի ներկայացումը, և տրվեց թվային հավելվածի մեկնարկը: 

«Ազատ միասին» երիտասարդական նախաձեռնությունն ուղղված է ֆորմալ կրթության միջոցով համերաշխության և ազատության գաղափարների տարածմանը, որը երիտասարդներին է փոխանցվում ծրագրի դասընթացավարների և համատեղ վարժությունների միջոցով: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ «Ազատ միասին» նախաձեռնությունը կներդրվի նաև Հայաստանում: 

«Ազատ միասին» երիտասարդական շարժման գործիքակազմի ներկայացմանը մասնակցող երիտասարդներին և հյուրերին ողջունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, որն իր խոսքում կարևորեց երիտասարդների դերակատարությունը ողջ աշխարհում հանդուրժողականության և համերաշխության գաղափարների տարածման գործում: Միջոցառմանը ներկա էր նաև երիտասարդական քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը։
Ետ գնալ