ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25-ից 28-ը Իջևանում տեղի կունենան նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները

22 հոկտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները տեղի կունենան հոկտեմբերի 25-ից 28-ը՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում: 

Եզրափակիչ փուլի շուրջ 100 մասնակիցներ ուժերը կչափեն 6 մրցաձևերում` նռնակի նետում (ուսումնական), 8-կիլոգրամանոց ուսապարկով և պատգարակով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն և ինքնաձիգի քանդում-հավաքում: 

Նշենք, որ մրցումների նախնական փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի ավելի քան 30 հազար նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդներ:
Ետ գնալ