ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

10 հուլիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հուլիսի 9-ին հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել է համապատասխան ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Նախարարը առանձնազրույց է ունեցել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Քննարկվել են երկու հայկական պետությունների մարզական ֆեդերացիաների համագործակցությանը, սպորտի մասսայականացմանը վերաբերող հարցեր: Նարինե Աղաբալյանն առաջարկել է Հայաստանում կազմակերպվող առաջնությունների մի մասը տեղափոխել Արցախ՝ տեղում մարզական կյանքը ակտիվացնելու նպատակով, ինչպես նաև անցկացնել փորձի փոխանակում մարզիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում:
Ետ գնալ