ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի կապակցությամբ

08 մարտ 2018
Շնորհավորում եմ բոլոր և, հատկապես, մարզաշխարհը ներկայացնող կանանց և աղջիկներին Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ: 

Գարնանային այս տոնական օրը ցանկանում եմ մաղթել բոլորին քաջառողջություն, հաջողություններ, երջանկություն և ամենայն բարիք: Հայ կինն օժտված է բացառիկ կարողությամբ՝ պահպանել իր ընտանիքի խաղաղությունը, անվերապահորեն նվիրվել զավակների կրթման և դաստիարակման կարևոր գործին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև անմնացորդ ծառայել իր հայրենիքին: Հենց այս հատկանիշների համար է, որ բոլոր տղամարդկանց անունից ցանկանում եմ, շնորհավորական խոսքերից բացի, նաև շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր ամենօրյա հոգատարության և նվիրվածության համար: 

Սիրելի՛ կայանք, աղջիկներ, մայրեր և քույրեր, կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում մշտապես շրջապատված լինել ձեզ գնահատող և սիրող մարդկանցով:
Ետ գնալ