ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվել է քաղաքացիական պաշտպանության շտաբային ուսումնավարժություն

08 մայիս 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվել է «Նախարարության անձնակազմի գործողությունները՝ քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: 

Միջոցառման նպատակն է ստուգել նախարարության և ենթակառույցների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականության աստիճանը, կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները՝ քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում։ 

Ուսումնավարժության ընթացքում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության կազմավորումները գույքով և սարքավորումներով հագեցնելու հարցերը, իրականացվել է պաշտոնատար անձանց փոխարինելիության, ինչպես նաև հրաձիգ-մարզիկների և մենապայքարային մարզաձևերի մարզիկների ցուցակների ճշգրտում, որոնցից, ըստ անհրաժեշտության, ձևավորվելու են մարտական ստորաբաժանումներ: Քննարկվել են նաև ձեռնամարտի ժամանակ մարզիկների պատրաստվածության աստիճանի բարձրացմանը, կոխ և սամբո մարզաձևերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև երիտասարդության շրջանում նախազորակոչային նախապատրաստության միջոցառումների պատշաճ իրականացման և ռազմահայրենասիրական գաղափարների տարածման վերաբերյալ հարցեր:
Ետ գնալ