ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքները

07 մայիս 2018
Ռուսաստանի Դաշնության Կասպիյսկ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել: Մեր հավաքականը առաջնությանը մասնակցել է Միհրան Ջաբուրյան (57 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ), Շամիր Աթյան (92 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (79 կգ), Գարիկ Բարսեղյան (61 կգ), Գեորգի Կետոև (97 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (61 կգ) կազմով: Հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն (125 կգ) առողջական խնդիրների պատճառով մրցագորգ դուրս չի եկել: 

Հիշեցնենք, որ առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը նվաճել է 3 մեդալ:
Ետ գնալ