ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են մարտական սամբոյի 2019 թվականի Հայաստանի Հանրապետության առաջնության արդյունքները

18 մարտ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Մարզաձևերի զարգացման համալիր հանրապետական կենտրոնի (նախկին ՄԻԿԱ) մարզադահլիճում տեղի է ունեցել մարտական սամբոյի 2019 թվականին Հայաստանի Հանրապետության առաջնությունը: 

52 կգ քաշային կարգում առաջնության հաղթող է դարձել Ջոն Բալայանը (Արցախի Հանրապետություն), 2-րդ տեղը գրավել է Արմեն Ռազգոյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք Աբովյան), 3-րդ տեղը՝ Դավիթ Գաբրիելյանը (Արցախի Հանրապետություն): 57 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Վահագն Հովսեփյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք Աբովյան), 2-րդ տեղը գրավել է Պողոս Բադալյանը (ՀՀ, ք. Երևան), 3-րդ տեղը կիսել են Հարություն Սարգսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք Աբովյան) և Արմեն Մնացականյանը (Արցախի Հանրապետություն): 62 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Արման Նիազյանը (ՀՀ Տավուշի մարզ, գ. Սևքար), 2-րդ տեղը գրավել է Կարեն Իսախանյանը (Արցախի Հանրապետություն), 3-րդ տեղը՝ Մայիս Ներսիսյանը (ՀՀ, ք. Երևան) և Համլետ Սուքիասյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք Աբովյան): 68 կգ քաշային կարգում առաջնության հաղթող դարձել Վաչիկ Վարդանյանը (ՀՀ, ք. Երևան), 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սերգեյ Կարապետյանը (Արցախի Հանրապետություն), 3-րդը՝ Մհեր Մերջանյանը (ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր) և Գևորգ Ապրեսյանը (Արցախի Հանրապետություն): 74 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Մավրիկ Նասիբյանը (Արցախի Հանրապետություն), 2-րդ տեղը գրավել է Սարգիս Վարդանյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք Աբովյան), 3-րդ տեղը՝ Արման Հարությունյանը (Արցախի Հանրապետություն) և Սամվել Սարգսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ): 82 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Թաթուլ Ավագյանը (Արցախի Հանրապետություն), 2-րդ տեղը զբաղեցրել է Դավիթ Պետրոսյանը (Արցախի Հանրապետություն), 3-րդ տեղը՝ Արթուր Մելիքբեկյանը (ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան) և Վլադիմիր Անդրեասյանը (ՀՀ, ք. Երևան): 90 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Ավետիք Պողոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք Աբովյան), 2-րդ տեղը գրավել է Հակոբ Օրդանյանը (ՀՀ, ք. Երևան), իսկ 3-րդ տեղը՝ Վրեժ Պլուզյանը (ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր): 100 կգ քաշային կարգում լավագույնն է ճանաչվել Արման Ավանեսյանը (Արցախի Հանրապետություն), 2-րդ տեղը գրավել է Գոռ Գյունաշյանը (ՀՀ, ք. Երևան), իսկ 3-րդը՝ Կարեն Ավետիսյանը (ՀՀ, ք. Երևան): +100 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Էրիկ-Գոռ Համզոյանը (Արցախի Հանրապետություն), 2-րդ տեղը զբաղեցրել է Արեգ Ղազարյանը (Արցախի Հանրապետություն), 3-րդ տեղը կիսել են Սահակ Պետրոսյանը (ՀՀ, ք. Երևան) և Արման Գաբրիելյանը (ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր): 

Առաջնության արդյունքներով կձևավորվի սամբոյի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը, որը մայիսի 16-ից 20-ը կմասնակցի Իսպանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ետ գնալ