ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են Հայաստանի Հանրապետության ձյուդոյի 2018 թվականի պատանիների և երիտասարդների առաջնության արդյունքները

01 մարտ 2018
Գյումրիում կայացել է Հայաստանի Հանրապետության ձյուդոյի 2018 թվականի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել են 130 պատանի և 35 երիտասարդ մարզիկներ՝ Երևան, Հրազդան, Աբովյան, Վանաձոր, Գյումրի, Մարալիկ, Արմավիր, Նոր Հաճն քաղաքներից և Արցախի Հանրապետությունից: 

Աղջիկների մրցապայքարում երիտասարդների առաջնության չեմպիոններ են դարձել՝ Ռուզաննան Բալասանյանը (48 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (57 կգ): Տղաներից լավագույնն են ճանաչվել Գասպար Հայրապետյանը (55 կգ), Էրիկ Հարությունյանը (60 կգ), Մերուժան Սարգսյանը (66 կգ), Արման Դրմեյանը (73 կգ), Կարեն Հովհաննիսյանը (81 կգ) և Արման Ավանեսյանը (90 կգ): 

Պատանիների առաջնության չեմպիոններ են դարձել՝ Գևորգ Վադանյանը (50 կգ), Յուրի Իսրայելյանը (55 կգ), Վահե Աղանյանը (60 կգ), Արսեն Ավեդիսյանը (66 կգ), Մեսրոպ Բադալյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Ժորա Բաղդասարյանը (90 կգ) և Դավիթ Հարությունյանը (90+ կգ):
Ետ գնալ