ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են հատուկ և ներառական կրթություն ստացող դպրոցականների ֆուտբոլի հանրապետական մրցումների մրցանակակիր թիմերը

17 նոյեմբեր 2017
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավարտվել են պետական աջակցության շրջանակում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության կազմակերպած ֆուտբոլի հանրապետական մրցումները: 

Մրցումներն անցկացվել են «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշակույթի պալատում: Հատուկ և ներառական կրթություն ստացող դպրոցականների ֆուտբոլի հանրապետական մրցումների հաղթող է ճանաչվել Երևանի N 33 ներառական դպրոցի թիմը, 2-րդ տեղը գրավել է Երևանի N 12 հատուկ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Երևանի N 150 ներառական դպրոցի թիմը: 

Մրցաշարին մասնակցել են Երևանի և մարզերի հատուկ և ներառական կրթություն ապահովող 8 դպրոցների մտավոր հաշմանդամություն ունեցող և առանց հաշմանդամության 12-15 տարեկան աշակերտներ:
Ետ գնալ