ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում և Արցախում մեկնարկել է ամենամյա մարզական փառատոնը

15 սեպտեմբեր 2017
Մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող մարզական փառատոնը, որն այս տարի անցկացվում է Հայաստանի Հանրապետության մարզերի 48 քաղաքային համայնքներում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքում: 

Փառատոնի ծրագրում ընդգրկված են 7 մրցաձևեր՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ-ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և 1000 մ մասսայական վազքարշավ: Նախատեսվում է, որ փառատոնը ունենալու է մոտ 22000 մասնակից: 

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, փառատոնը մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան և Նոր Հաճն, ինչպես նաև Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում: 

Նշենք, որ ընթացիք տարվա վերջում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կամփոփվեն մարզական փառատոնի արդյունքները: Փառատոնը լավագույնս կազմակերպած համայնքներին կհանձնվեն գավաթներ և պատվոգրեր:
Ետ գնալ