Հայ թաեքվոնդոյիստները կմասնակցեն դեկտեմբերի 7-ից 9-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (68 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) և Արսեն Գրիգորյանը (87 կգ):
Հայաստանի Հանրապետության թաեքվոնդոյի հավաքականը մրցավայր է մեկնել դեկտեմբերի 5-ին, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ: