ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությունում

18 ապրիլ 2018
Ապրիլի 9-ից 15-ը Կիևում կայացած ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությունում հայ ջրացատկորդները նվաճել են 4 մեդալ: 

Մրցաշարին մասնակցել են ջրացատկի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները, Վարտան Բայանդուրյանը և Լև Սարգսյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ: 

Աշտարակացատկ 10 մ անհատական մրցաձևում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցչին: Նույն մրցաձևում Վարտան Բայանդուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ սինխրոն ցատկ 10 մ վարժությունում Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է երրորդ տեղը: 

3 մ սինխրոն ոստնակացատկ մրցաձևում հանդես եկած Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները գրավել են 5-րդ տեղը։

Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են 10 երկրների 15 թիմեր:
Ետ գնալ